Պրագմատիկ մոտեցում: Մենք գիտակցում ենք, որ կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործումը կբերի իրական և շոշափելի արդյունքների ընկերությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա հասնել համայնքի և երկրի տնտեսական զարգացման նպատակներին: Նման միջավայրում Ընկերության երկար փորձը, աշխատանքների բարձր որակը և ծախսերի կառուցվածքի օպտիմալացումն հանքարդյունահանող բիզնեսի համար լավագույն լուծումների հիմք են հանդիսանում:
Պոզիտիվ մոտեցում: ԶՊՄԿ-ն աշխատում է հանքարդյունահանման ոլորտում շուրջ 60 տարի և տնտեսական վերափոխման տարիներին ոչ միայն պահպանել է իր հզորությունները, այլ նաև ամրապնդել է իր ոլորտում առաջատարի դերը: Հանքարդյունահանման համար չի լինում կատարյալ միջավայր: Նման միջավայրերում ցանկացած մոտեցում պետք է կառուցվի առկա դրական գործոնների վրա, և պետք է փորձել նվազեցնել բացասական ազդեցությունները: Այդ պատճառով անհրաժեշտ է լավատեսորեն մոտենալ` հաղթահարելու համար բոլոր դժվարությունները:
Հաղորդակցություններ: Ընկերությունների, շուկաների ճյուղերի բազմազանությունն ու բազմաբնույթ լինելը նշանակում է, որ բիզնեսի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է տարբեր գործընկերների հետ պահել հաղորդակցության և խորհրդատվությունների բարձր մակարդակ: ԶՊՄԿ-ը հաստատում է հստակ հաղորդակցության ուղիներ բոլոր կողմերի հետ` ապահովելով հաջողության համար անհրաժեշտ կապը:
Ճկունություն: Այս չափերի և բարդության բիզնեսը գործողություններում պահանջում է ճկունություն: ԶՊՄԿ-ն ունի անհրաժեշտ բոլոր գործիքներն ու հնարավորությունները համապատասխանեցնելու իր մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, ծրագրերն ու ռազմավարությունը արագ փոփոխվող միջավայրի պահանջներին: