Մեր մարտահրավերն է` արդյունահանել մետաղներ և աջակցել տնտեսական ու սոցիալական զարգացումներին` միաժամանակ պահպանելով բնական ռեսուրսները ապագա սերունդների համար, ապահովելով, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության բնագավառներում միջազգային նվաճումները:
ԶՊՄԿ-ի բնապահպանական քաղաքականությունը ուղղված է մեր գործունեության ազդեցությունների նվազեցմանը` ժամանակակից գիտության և ստույգ տվյալների վրա հիմնված ռիսկերի կառավարման ռազմավարության միջոցով:
Մեզ մոտ պարբերաբար իրականացվում է ներքին և արտաքին բնապահպանական աուդիտ` գնահատելու մեր բնապահպանական վիճակը, կառավարման համակարգերը և փորձը: Բոլոր աշխատողները անձնական պատասխանատվություն են ստանձնում բնապահպանական, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության վերահսկողության համար և մշակում են գործողությունների պլան` աուդիտի արդյունքների հիման վրա:
ԶՊՄԿ 2006-2010 թթ. աշխատանքի պաշտպանության միջոցների ձեռքբերման և բնապահպանական, բնօգտագործման վճարները համար հատկացումները բերված են աղյուսակում.
Թվականը |
Աշխատանքի պաշտպանության և անվտանգության հատկացումները |
Բնապահպանական և բնօգտագործման վճարները |
2006 |
94,052 |
2,061,983 |
2007 |
81,251 |
2,098,782 |
2008 |
155,115 |
1,763,661 |
2009 |
171,676 |
1,362,076 |
2010 | 214,097 | 2,138,666 |