English|Armenian

Վերամշակում

Մենք արտադրում ենք մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնք հետագայում վերամշակվում են Հայաստանում և այլ երկրներում:


Հարստացուցիչ ֆաբրիկայում կատարվում է հանքաքարի` ավանդական եղանակով աղացում և փրփրային ֆլոտացիա: Ֆլոտացիոն գործընթացը ներառում է պղնձի և մոլիբդենի կոլեկտիվ ֆլոտացիան, որից հետո կատարվում են մոլիբդենի և պղնձի ընտրակորզիչ (սելեկտիվ) ֆլոտացիաներ:


Հարստացուցիչ ֆաբրիկան ներկայումս վերամշակում է տարեկան 12,8 մլն. տոննա հանքաքար: Կիսաինքնամանրացման և գնդիկային աղացներից կազմված լրացուցիչ հոսքագծի տեղակայմամբ նախատեսվում է ըստ հանքաքարի արտադրողականությունն ավելացնել տարեկան մինչև 16 մլն. տոննա:


ԶՊՄԿ-ի ֆաբրիկայի հին և փոքր ֆլոտոմեքենաներն 2005-2009թթ. փոխարինվել են ավելի մեծ ծավալի պնևմամեխանիկական ֆլոտոմեքենաներով:


Նոր ֆլոտոմեքենաներն աշխատում են ցածր ճնշման օդով և ունեն մակարդակի կառավարման ավտոմատ համակարգ:


Պղնձի և մոլիբդենի խտանյութերը ջրազրկվում և չորացվում են առանձին տեղամասերում: Որակի վերահսկողությունը կատարվում է ժամանակակից սարքավորումներով համալրված քիմիական և հետազոտական լաբորատորիաներում, որտեղ կատարվում են հանքաքարի նմուշների և ֆլոտացիայի անալիզներ, ինչպես նաև տարբեր հետազոտություններ:


Հարստացուցիչ ֆաբրիկան ունի աճի մեծ հնարավորություններ, որոնք ձեռք են բերվում պահպանման պատշաճ միջոցառումների միջոցով:


Հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերը մի շարք ստորգետնյա և վերգետնյա խողովակաշարերի և ջրատարների միջոցով տեղափոխվում են հարստացուցիչ ֆաբրիկայից շուրջ 32 կմ հեռավորության վրա տեղակայված Արծվանիկի պոչամբար: