Մոլիբդենը մետաղական տարր է, որն առավելապես օգտագործվում է պողպատի և այլ մետաղների հետ համաձուլվածքներում: Այն բարձրացնում է մետաղների ամրությունը, ջերմակայունությունը, պաշտպանում է կորոզիայից և այլն:
Մոլիբդենը լայնորեն օգտագործվում է հատուկ համաձուլվածքների, քսայուղերի, քիմիկատների և էլեկտրասարքավորումների արտադրության մեջ: Այն իր կիրառությունն է գտել պողպատից պատրաստված շատ արտադրանքներում` սկսած գերարագ գայլիկոնիչներից ու սղոցներից մինչև նավթային և գազային խողովակաշաշարերը:
Մոլիբդենից ստացվող օքսիդը և ֆերրոմոլիբդենը հիմնականում օգտագործվում են պողպատաձուլման մեջ` որպես ուժեղացնող, ջերմակայունացնող և հակակորոզիոն բաղադրիչներ:
Մոլիբդենային քիմիկատները իրենց կիրառությունն են գտել որպես քսայուղեր, ջրամաքրման համար անհրաժեշտ հավելումներ, նավթավերամշակման համար կատալիզատորներ և սկզբնական նյութ` մաքուր մոլիբդեն ստանալու համար: Մաքուր մոլիբդենային փոշին օգտագործվում է լուսային և էլեկտրասարքավորումներում և հատուկ պողպատային ձուլվածքներում:
Մոլիբդենի առավել արժեքավոր հատկություններից մեկը նա է, որ, ի տարբերություն այլ ծանր մետաղների, նրա համակցությունները քիչ թունավոր են: Սա դարձնում է մոլիբդենը առանձնապես հարմար համաձուլվածքային մետաղ` դեղագործական, սննդի և քիմիական արդյունաբերությունների մեջ օգտագործվող տարողությունների արտադրության համար, օգտագործվում է նաև դեղագործության մեջ:
Մոլիբդենի պահանջարկը մեծապես կախված է պողպատի համաշխարհային արտադրության հետ, վերջինիս ծավալների 80%-ը իրացվում է հենց պողպատի արտադրության համար: