English|Armenian

Ով ենք մենք

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:


Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր:


Որպես ճյուղի առաջատար, մենք օգտագործում ենք երկարատև փորձով հաստատված տեխնոլոգիական և արտադրական մեթոդներ, որոնք կիրառվում են հանքաքարի` բացահանքում արդյունհանման և հարստացուցիչ ֆաբրիկայում վերամշակման ընթացքում: Հանքաքարի արդյունահանման և վերամշակման պրոցեսն իր մեջ ներառում է նաև դատարկ ապարների և պոչերի անվտանգ կոնսերվացման  ենթակառուցվածք:


Մեր առավելություներից է նաև մեր չափի մեծությունը, որը թույլ տալիս ավելի ցածր բաղադրությամբ հանքաքարի պայմաններում հասնելու ավելի բարձր շահութաբերության` ծավալների և գործառնությունների առավել արդյունավետ կազմակերպման միջոցով: Մենք առանձնանում ենք այլ արդյունահանող ընկերություններից մեր ակտիվների որակի և լայնամասշտաբ կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի համադրության շնորհիվ: