Մեր առաքելությունը, տեսլականը և արժեքները
Մենք շարունակում ենք իրականացնել մեր աճի ռազմավարությունը և անընդհատ փնտրում ենք մրցակցային առավելությունների նոր աղբյուրներ` նպատակ ունենալով ապահովել ճյուղի համար բարձր շահույթներ:
Դրան մենք կարող ենք հասնել միայն աշխատողների, գործընկերների, բաժնետերերի, համայնքների, պետության, այլ շահագրգիռ կողմերի հետ իրական համագործակցությամբ, որը պետք է հիմնված լինի փոխադարձ անկեղծության, փոխօգնության, թափանցիկության և փոխադարձ արժեստեղծման վրա:
Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, մենք նպատակ ունենք`
- Ապահովել կոնկրետ և մնայուն արժեքների ստեղծումը կապիտալի ապահովման ու օպտիմալացման, գործառնական արդյունավետության միջոցով,
- Ստեղծել աշխատանքային այնպիսի միջավայր, որը թույլ կտա աշխատողներին հասնել իրենց մասնագիտական առաջընթացի նպատակներին և ֆինանսական հաջողություն բերել իրենց ու ընկերությանը,
- Լինել օգտակար հանրությանը:
Իր գործունեության ընթացքում ԶՊՄԿ-ը շարժվում է ներքոհիշյալ արժեքներով և նպատակներով`
- Որակն է բոլոր գործառնությունների, ծրագրերի, բիզնեսի զարգացման և վարչարարության ուղեցույցը,
- Նորարարություններ. մեր ոլորտում առաջատար լինելու համար պետք է լինի նոր գաղափարների շարունակական փնտրտուք` թե սեփական և թե ոլորտի համաշխարհային առաջատարների,
- Առաջնորդություն. ղեկավարությունը գիտակցում է փաստը, որ գործնականում իր դերը ավելին է, քան ուղղակի մարդկանց և գործառնությունների կառավարումը: Ղեկավար մարմիններն օգտագործում են իրենց լիազորությունները իրենց պատասխանատվությանը համապատասխան, ունեն պատկերացում, թե ինչպես կատարեն աշխատանքը, և ուղղորդում են աշխատողներին այդ ուղղությամբ: Որպես առաջնորդներ` նրանք հաղորդում են աշխատակիցներին ոգևորություն, շահադրդում և էներգիա:
- Ֆինանսական հաջողությունը հանդիսանում է բոլոր իրականացված և նախատեսվող միջոցառումների տրամաբանական արդյունքը: Դա ընկերության որդեգրած աշխարհայացքի, ստեղծած արժեքների և ներդրած համակարգերի արտացոլումն է: