Առաջին երկրաբանական հետազոտությունները Քաջարանում կատարվել են 1880-ական թվականներին և շարունակվել մինչև 1931 թվականը, երբ սկսվել է տարածքում լայնածավալ հորատման ծրագրերի իրականացումը: Իր առաջին արտադրանքը կոմբինատը թողարկել է 1951 թվականին:
Ընկերությունը հիմնվել է որպես պետական ձեռնարկություն` 1951 թվականին:
Իր գործունեության ամբողջ ընթացքում ԶՊՄԿ-ը ցուցաբերել է իրեն որպես հուսալի գործընկեր` ունենալով բարձրակարգ և արհեստավարժ մասնագիտական անձնակազմ:
Մեր ընկերությունն մոլիբդենի և պղնձի արդյունահանման ու վերամշակման ոլորտում ունի բացառիկ մրցակցային առավելություններ: ԶՊՄԿ-ը նպատակ ունի կայուն զարգացման սկզբունքներով առավելագույնի հասցնել իր բաժնետերերի արդյունքները, որոնց հիմնարար մասը արժեքներին հասնելն է բարոյապես և սոցիալապես պատասխանատու ձևով` հավատարիմ մնալով ընկերության երկարաժամկետ, կայուն զարգացման սկզբունքներին:
Մենք ջանում ենք պահպանել մեր մրցունակությունը գործառնական գերազանցությամբ և նորարարություններով: Այդ նպատակով իրականացվող միջացառումները ներառում են հետազոտման, արդյունահանման և վերամշակման նոր մեթոդների որակական զարգացումներ, որոնք ճանապարհ են բացում դեպի ավելի սակավ էներգատար, մաքուր և առավել ծախսախնայող արտադրություն:
Շարունակել ավելացնել ազատ դրամական հոսքերը: ԶՊՄԿ-ը շարունակաբար ստեղծում է զգալի դրամական հոսքեր: Մենք շարունակելու ենք իրականացնել ակտիվ ծրագրեր` հանքարդյունահանման արդյունավետությունը բարձրացնելու և արտադրության օպտիմալացման ուղղությամբ:
Պահպանել ամուր ֆինանսական դիրքը: Քանի դեռ պղնձի, ոսկու և մոլիբդենի գները որոշիչ ազդեցություն ունեն ընկերության դրամական հոսքերի վրա, մենք շարունակելու ենք ուժեղացնել մեր ֆինանսական դիրքերը և առավելագույնի հասցնել մեր դրամական հոսքերը` արտադրության արդյունավետության և ծախսերի կառավարման միջոցով:
Հետևողականորեն իրագործել ծրագրերը: Մենք ուշադրություն ենք դարձնում հնարավոր հեռանկարային ներդրումների գնահատմանը և կառավարմանը: Մենք աճի զգալի պոտենցիալ կունենանք առկա ակտիվների հենքի զարգացման և շահագործման միջոցով, ինչը մենք ծրագրում ենք անել` ավելացնելով արտադրությունը: